Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների. Սպիտակ տուն Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի որոշ փողոցներում Թուրքիան կարևոր գործընկեր է․ Կալլաս Վենեսուելայի ափերի մոտ 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ուիմբլդոնի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը չորս տարի դադարից հետո կվերադառնա մրցաշար Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել ԵԱՏՄ-ի համար անընդունելի է, այն որ ՀՀ-ն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելություններից. Գալուզին ՌԴ խոշորագույն ավիաընկերությունների յուրաքանչյուր 5-րդ ինքնաթիռը տեխնիկական անսարքությունների պատճառով չի դուրս գալիս չվերթի


Ոչ ոք իր հետ չի բերել և իր հետ չի տանում պաշտոնը. Ատոմ Ջանջուղազյան

Հասարակություն
Վերջին շրջանում, մամուլում շրջանառվում են լուրեր այն մասին, թե կառավարությունում լինելու են կադրային փոփոխություններ և նախնական վարկածով՝ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հրաժեշտ կտա պաշտոնին:
 
ԼՈւՐԵՐ.com-ը հենց ֆինանսների նախարարից փորձեց ճշտել, թե որքանով է լուրն իրատեսական: Ատոմ Ջանջուղազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պաշտոնական տեղեկատվություն և առհասարակ խոսակցություն այդ թեմայով չի եղել, ապա ժպտալով հորդորեց` հանգիստ վերաբերվել նման լուրերին. «Դուք ի՞նչ եք կարծում, որ ես այնպիսի կարծիք ունեմ, թե որևէ մեկը, այդ թվում և ես, հավերժ պաշտոնավարելո՞ւ ենք: Յուրաքանչյուրն էլ մի օր դադարելու է պաշտոնավարել»,- ասաց նախարարը: Հարցին՝ եթե պարզվի, որ շրջանառվող լուրն իրականություն է դառնում` ինչպե՞ս կվերաբերվեք դրան, նախարարը պատասխանեց.
 
«Եթե լինի նման բան, ապա յուրաքանչյուր մարդ պետք է պատրաստ լինի իր կարգավիճակի փոփխությանը վերաբերվել համարժեքորեն: Ես կարող եմ շատ հանգիստ վերաբերվել իմ կարգավիճակի փոփոխությանը: Իմ աշխատանքն ինձ համար երբեք չի եղել նպատակ կամ երազանքի իրականացում: Սա ավելի շատ պարտականություն է և ես, իհարկե, իմ տված երդման և պատասխանատվության ստանձման օրվանից փորձում եմ աշխատել լավագույնս: Եթե անհրաժեշտությունը լինի դրա դադարեցման՝ կապ չունի, թե ինչ պատճառով, պետք է դրան հանգիստ վերաբերվել: Ձեզ էլ եմ առաջարկում` հանգիստ վերաբերվեք, ով էլ որ զբաղեցնում է որևէ պաշտոն, նա պարտավոր է լավագույնս ներդրվել, ջանք գործադրել, որպեսզի իր առջև դրված խնդիրները լավագույն լուծումները ստանան: Ոչ ոք իր հետ չի բերել և իր հետ չի տանում պաշտոնը, այդ մասին պետք է ուղղակի չմտածել»,-ասաց Ջանջուղազյանը: Անդրադառնալով նրան, թե ինչով կարող է պայմանավորված լինել իր անվան և իր պաշտոնի շուրջ նման լուրերը, Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց հումորով` գերագնահատում եք, եթե մտածում եք, որ հերիք չի՝ լսել եմ այդ լուրերը, մի հատ էլ դատողություն եմ արել, թե ինչով է դա պայմանավորված:
 
Այնուամենայնիվ, ֆինանսների նախարարը ընդգծեց, որ ինքն իր պատասխանատվության սահմանում աշխատում է հանդես գալ լավագույնս: Խոսելով ներդրումային ծրագրերից, ֆինանսների նախարարը նշեց, որ կառավարության ամեն նիստին առնվազն մեկ ներդրումային ծրագիր է ներկայացվում. «Ոմանք գուցե չեն ուզում լուսավոր կետերը նկատել, ես նրանց չեմ կարող ոչնչով օգնել, բացի նրանից, որ նրանց առաջարկեմ ձերբազատվեն նման բաներից»,-ասաց նա:
 
Հարցին, թե որպես ֆինանասների նախարար, ինչ գնահատական կտա տնտեսական հեղափոխության աճին, արդյո՞ք տեմպերը դանդաղ են, կամ գուցե նորմալ հունո՞վ են ընթանում, Ջանջուղազյանը պատասխանեց. «Գիտեք, եթե գնահատական տանք, ապա պիտի գնահատական տանք մեր գործողություններին: Ես կարծում եմ, որ ողջամիտ արագությամբ իրականացվող գործընթաց է: Գնահատական տալով՝ կարծում եմ, որ չենք նպաստի գործընթացին: Եթե իմանամ, որ իմ տված գնահատականից հետո մենք ունենալու ենք մեր երազած Հայաստանը, հենց հիմա կտամ լավագույն գնահատականը, կասեմ իդեալական է: Բայց մենք բոլորս էլ հասկանում ենք, որ մենք հեռու ենք կատարյալ լինելուց, բայց միևնույն ժամանակ պիտի ձգտենք կատարելությանը»,-եզրափակեց ֆինանսների նախարարը:
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվելԱրևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում«Մանչեսթեր Սիթի»-ն հայտնել է Էնցո Մարեսկայի՝ ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու մասինՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղելԱռաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանաԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների. Սպիտակ տուն Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի որոշ փողոցներում Թուրքիան կարևոր գործընկեր է․ Կալլաս Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանՎենեսուելայի ափերի մոտ 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ուիմբլդոնի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը չորս տարի դադարից հետո կվերադառնա մրցաշար Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել ԵԱՏՄ-ի համար անընդունելի է, այն որ ՀՀ-ն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելություններից. Գալուզին ՌԴ խոշորագույն ավիաընկերությունների յուրաքանչյուր 5-րդ ինքնաթիռը տեխնիկական անսարքությունների պատճառով չի դուրս գալիս չվերթի Կոնջորյան, Ալեքսանյան, Եղոյան, Ջուլհակյան, Ղազարյան. ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին ԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերը«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Պետք Է ստեղծենք ցանց, որը կձգվի Տեխասից մինչև Անկարա՝ առանց որևէ «եթե»-ի կամ «բայց»-ի․ Թուրքիայի նախագահ Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Պուտինն ու Լուկաշենկոն հիմնականում քննարկել են երկկողմ հարաբերությունները․ Պեսկովի հայտարարությունները Կանադայում զբոսաշրջիկներով նավակ է խորտակվել․ CTV Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներՀնդկաստանի արևելքում ջրhեղեղների հետևանքով տnւժել է ավելի քան 22 հազար մարդ Վենեսուելայում գրեթե 1,8 միլիոն մարդու հումանիտար օգնություն է անհրաժեշտ. ՄԱԿ Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը նվազել է 80 տոկոսով. Bloomberg ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ Լինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էԻրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ. Փեզեշքիան Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Ռ.Ս.-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Ամենադիտված