22-ամյա Ռոման Քալաշյանը հետախուզվում է սպանության փորձի մեղադրանքով
ՀասարակությունՈստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից սպանության փորձի մեղադրանքով հետախուզվում է 22-ամյա Ռոման Քալաշյանը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողին ոստիկանությունից խնդրում են դիմել ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, 010-67-02-02 հեռախոսահամարներով։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։