ԱՊՀ երկրների ֆինանսական հետախուզությունների ղեկավարները Ղրղրզստանում խորհրդակցություն կանցկացնեն
ՄիջազգայինԱՊՀ երկրների ֆինանսական հետախուզությունների ղեկավարները Ղրղզստանում կանցկացնեն խորհրդակցություն տեղեկատվության փոխանակման համակարգի ստեղծման վերաբերյալ: Այս մասին մայիսի հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
«ԱՊՀ երկրների ֆինանսական հետախուզությունների խորհրդի ղեկավարների հինգերորդ նստաշրջանը, նվիրված ապօրինի կերպ ստացված եկամուտի լվացման դեմ պայքարին և հակազդեցությունը ֆինանսական ահաբեկչությանը, տեղի կունենա շաբաթ օրը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեկում՝ ԵԱՀԿ-ի աջակցությամբ», - ասել է Բիշքեկում ԵԱՀԿ-ի գրասենյակի լրատվության բաժնի ներկայացուցիչ Ասիլինա Բրաժկոն:
Տեղեկատվության փոխանակման համակարգի ստեղծման հարցից բացի, մասնակիցները կքննարկեն հանցավոր ճանապարհով ստացված հասույթի և դրա լվացման հակազդմանը վերաբերվող համաձայնագրում փոփոխություններ կատարելու հարցը: