Բռնցքամարտիկները 8 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
ՍպորտՔութաիսիում կայացած երիտասարդական միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է 8 մեդալ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացայի մամուլի ծառայությունը:
Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում ոսկե մեդալակիր են դարձել 64 կգ քաշային Գուրգեն Կակոյանն ու 69 կգ քաշային Արմեն Մանուկյանը: 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանն ու գերծանր քաշային Սարգիս Պողոսյանը գրավել են 2-րդ տեղը: Բրոնզե մեդալ են նվաճել 52 կգ քաշայիններ Արթուր Ղազարյանն ու Վիրաբ Մկրտչյանը, 81 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: