Տեր-Պետրոսյանից մինչեւ Փաշինյան. ԿԲ նախագահը բացահայտել է երկար պաշտոնավարելու գաղտնիքը
ՀասարակությունԵս ԿԲ Խորհրդի անդամ եմ նշանակվել դեռեւս Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ: Հունիսի 3-ին Ազգային ժողովի նիստում Կենտրոնական բանկի գործունեության մասին տարեկան զեկույցի քննարկման ժամանակ այս մասին ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Կարեն Սիմոնյանի սադրող հարցին:
Պատգամավորը մասնավորապես հիշեցրեց, որ Ջավադյանը երկու անգամ նշանակվել է ԿԲ նախագահ:
«Դուք աշխատել եք Ռոբերտ Քոչարյանի, իսկ հետո Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ, եւ նրանց մտերիմ մարդ եք համարվել: Ինչպե՞ս է ձեզ հաջողվել այդքան երկար աշխատել այդ պաշտոնում եւ հասցրել եք արդյոք մտերմանա՞լ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ», - հետաքրքրվեց Սիմոնյանը:
ԿԲ նախագահը նշեց, որ նման երկար պաշտոնավարումը պայմանավորված է իր թիմի լավ աշխատանքով: