Վրաերթ՝ Վանաձոր քաղաքում․ հետիոտնը հոսպիտալացվել է
ՀասարակությունՎանաձոր քաղաքում այսօր՝ հունիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել: Հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 17:00-ի սահմաններում Honda մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնության կենտրոն և օգնել է օպերատիվորեն բժիշկներին տուժածին տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն:
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: