Իսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ» Եվրոպայում ավիացիոն վառելիքի գները հասել են ռեկորդային բարձրակետի Կմնա՞ Ֆլիկը «Բարսելոնա»-ում, թե՞ ոչ․ Լապորտայի մեկնաբանությունը ԱՄՆ-ը շուտով կկարողանա հեշտությամբ բացել Հորմուզի նեղուցը․ Թրամփ 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում. փաստաբան Իրանի բանակը hարվածել է Հորդանանում և Քուվեյթում ԱՄՆ բանակի զինծառայnղների տեղակայման վայրերին Պետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծ ՈՒղղաթիռ է խոցվել սահմանի մոտ․ (տեսանյութ) Ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը Ուկրաինան ցանկանում է ստանալ ամերիկյան THAAD համալիրներ․ Զելենսկի


Քոչարյանի պաշտպանները կդիմեն Վերաքննիչ քրեական դատարան

Հասարակություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը պատրաստվում է հունիսի 3-ին դիմել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը ցանկանում է մանրամասն տեղեկություններ ստանան, թե ինչպես է ստացվել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու, ինչպես նաև Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտերի դեմ դատախազության երկու բողոքներն էլ մակագրվել են նույն դատավորին՝ Արմեն Դանիելյանին:

Լրագրողների հետ զրույցում այս մասին  ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

«Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտերի դեմ երեք բողոք է ներկայացվել, դրանցից մեկը տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի բողոքն է, երկուսը դատախազությանը: Երկու տարբեր դատական ակտ է բողոքարկված և դատավորները, որոնց մակագրվում են գործերը՝ ընտրվում են պատահականության սկզբունքով՝ համակարգչի միջոցով: Մեզ համար տարօրինակ է այն փաստը, որ դատախազության երկու բողոքն էլ հայտնվել է նույն դատավորի մոտ»,- նշեց Ալումյանը և հավելեց, որ Վերաքննիչ դատարան ցանկանում են դիմել, որպեսզի իրենց  տրամադրվեն լրացուցիչ և մանրամասն տեղեկություններ դատավորի մակագրման գործընթացի վերաբերյալ:

Հայկ Ալումյանը նաև կարծիք հայտնեց, որ առաջին ատյանի դատարանի երկու որոշումներն էլ դատախազի կողմից բողոքարկման ենթակա չեն: Նրա խոսքով՝ եթե նույնիսկ դատախազությունը բողոքարկել է որոշումները, Վերաքննիչ դատարանն այդ բողոքները չպետք է վարույթ ընդուներ:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մայիսի 18-ին փոխել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ:

Ավելի ուշ դատավոր Դավիթ Գրիգորյանը Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցնելու և այն լրացուցիչ քննության համար ՍԴ ուղարկելու որոշում էր կայացրել: ՀՀ գլխավոր դատախազությունը Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու որոշումները բողոքարկել է Վերաքննիչ դատարանում: Վերաքաննիչ դատարանը վարույթ է ընդունել դատախազության բողոքները և դրանք մակագրել դատավոր Արմեն Դանիելյանին:

Համաձայն Datalex տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927000000 ՀՀ դրամին համարժեք 3000000 ԱՄՆ դոլար կաշառք։

Բողոքի նոր ձևաչափ. քաղաքական դժգոհությունը՝ հավատքի խորհրդանիշների միջոցով Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք, ճիշտ մոտեցում և միասնականություն. Գագիկ ԾառուկյանՍահմանին ամեն ինչ ավելի քան ակնհայտ է. սահմանամերձ գյուղերը կարիք ունեն համակարգային վերափոխման․ Իրինա ՅոլյանԱրևմտյան ճամբարի տրոհումն ու բազմաբևեռության նոր համակարգը. «Փաստ» Ճգնաժամ, որը լուրջ վտանգ է ներկայացնում պարենային անվտանգության համար. «Փաստ» Աշխարհաքաղաքական լարախաղացություն՝ «կոճի թելի» վրա. «Փաստ» «Ամենակարևորն է՝ չպառակտել արցախցիներին և վստահ լինել, որ արցախցին այս իշխանություններին ձայն չի տալու». «Փաստ» Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ» Երևանում ներկայացվել են Հունաստանի և Կիպրոսի զբոսաշրջային նոր առաջարկները «Ազատ սոցոլիոգիա» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացրել է սոցիոլոգիական հարցում Ո՞ւմ է իրականում հանդիպել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Իշխանություններն արդեն «փրփուրներից են կախվում». «Փաստ» Իսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ» Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներԿառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագանԱՄՆ-ն Իրանին առաջարկել է 48-ժամյա հրադադար հաստատել․ Իրանը մերժել է․ FarsԱվտովթար է տեղի ունեցել Թբիլիսյան խճուղում, վիրավորներ կանԺամանակն է միավորվել նոր ուժերի շուրջ, որոնք կբերեն պրոֆեսիոնալիզմ, ազնվություն և փորձ․ սա է փոփոխությունը՝ Սամվել Կարապետյանի հետ․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերինՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբԻրանն ու Իսրայելը շարունակում են փոխադարձ հարվածներըՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբՈչ մի գերտերություն մեզ անվտանգություն չի խոստանա մինչև մենք չհոգանք մեր անվտանգության խնդիրները․ Արշակ ԿարապետյանՄհեր Աղամյանի հայտարարությունըԱվելի քան 10.000 քաղաքացի արդեն մասնակցել է «Հայաստան» Դաշինքի ծրագրի ստեղծմանը․ Իսկ դո՞ւՓոփոխությունը գալիս է․ ինչ դաս ենք քաղելու պատերազմից 10 տարի անց. Արթուր ԱվանեսյանՄեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք. հարցում ԳյումրիումՓոփոխություն՛ Միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ ՄանուկյանՊարսից ծոցի պատերազմ - Իսրաելի խաղեր - խաբեության կիզակետ. Վահե ԴարբինյանՎթարային ջրանջատումՓորձում են պահել իշխանությունը՝ ժողովրդին շանտաժի երթարկելով․ Ավետիք Չալաբյան Եվրոպայում ավիացիոն վառելիքի գները հասել են ռեկորդային բարձրակետի Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեք. հարցումՆախակրթարաններում կընդգրկվեն նաև 3-6 տարեկան երեխաներըԿմնա՞ Ֆլիկը «Բարսելոնա»-ում, թե՞ ոչ․ Լապորտայի մեկնաբանությունը ԱՄՆ-ը շուտով կկարողանա հեշտությամբ բացել Հորմուզի նեղուցը․ Թրամփ 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում. փաստաբան Տիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Իրանի բանակը hարվածել է Հորդանանում և Քուվեյթում ԱՄՆ բանակի զինծառայnղների տեղակայման վայրերին Արշակ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ․ Նառա Գևորգյան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան Հայ քրիստոնյան նախ պետք է պաշտպանի իր Եկեղեցին՝ մեր ինքնության կարևոր հենասյունը․ Արմեն ՄանվելյանՀայաստանը ունի երկու ընտրություն. շարունակել այսպես` թույլ Նիկոլ Փաշինյանի հետ կամ ուժեղանալ` Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում 273 հեկտար անտառ կտնկվի Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Պետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծ ՈՒղղաթիռ է խոցվել սահմանի մոտ․ (տեսանյութ) Փաշինյանը պարտավորվել է ամեն գնով խզել երկաթուղու կոնցեսիան Արդյո՞ք Փաշինյանը փակում է ատոմակայանի հարցը
Ամենադիտված