Այս կինը պահանջում էր, որ ամուսինը օրական 2-3 անգամ համբուրի … մերժում ստանալով՝ ահա, թե ինչ քայլի նա դիմել
LifeԴուբայում կինը ամուսնալուծության հայց է ներկայացրել սեքսուալ անբավարարվածության պատճառով՝ գրում է The Gulf News-ը:
«Նա բողոքել է, որ ամուսինը ի վիճակի չէ կատարել ամուսնական պարտականությունը օրական 2-3 անգամ, այլ կարող է անել դա շաբաթական 3-4 անգամ»,- հայտարարել է պարբերականի աղբյուրը դատարանում:

Հայցվորի ամուսինն անցել է բժշկական հետազոտություն, ու պարզվել է, որ նա առողջ է և ի վիճակի է բավարարել կնոջը:
Դատավորը կնոջը խորհուրդ է տվել ևս դիմել բժշկի, սակայն վերջինս հրաժարվել է:
Կինը պահանջում է կամ չեղյալ հայտարարել ամուսնությունը, կամ ինչ-որ կերպ ազդել ամուսնու վրա:

Դատարանը առայժմ վերջնական որոշում չի կայացրել՝ նշելով, որ կնոջ պահանջը բավարար հիմք չէ ամուսնալուծության համար: