Եռաբլուր զինվորական պանթեոնի մոտ ավտոմեքենան գլխիվայր շուռ է եկել (ֆոտո)
LifeԱյսօր՝ մայիսի 31-ին, Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 17:15-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 28-ամյա Ա. Մ.–ն իր վարած Nissan Teana մակնիշի 13 VR 113 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուր զինվորական պանթեոնի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին և առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում:
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։