Շուչինսկի շրջանից հայ դարբինը տրակտորից ստեղծել է արտասովոր ավտոմեքենա
ՀասարակությունՇուչինսկի շրջանում տաղանդավոր դարբինը տրակտորից ստեղծել է ավտոմեքենա, որը բաղկացած է շուրջ 15 տարբեր մակնիշի ավտոմեքենաների պահեստամասերից, հաղորդում է ՍՏՎ հեռուստաալիքը:
Տրակտորից ստեղծված ավտոմեքենայի հեղինակը Ստարովշինա գյուղի բնակիչ, ծագումով հայ Արմեն Վասիլյանն է:
Այդ մեքենան ստեղծելիս տրակտորից վերցվել են միայն խցիկն ու հետեւի անիվները, շարժիչը «Ժիգուլիից» է, փոխանցման տուփը՝ «Աուդիից», մեքենայի արտանետիչ խողովակը մոտոցիկլետին էր պատկանում, իսկ ղեկը՝ Ֆոլկսվագենին մակնիշի է:
Բացի սարքերի պանելից սրահում տեղադրված են երկու օդափոխիչներ եւ մագնիտոլա: Մեքենայի առջեւի մասը զարդարում է «Վոլգա» 21-ի քրոմապատ եղջերուն:
Տրակտորին միացվում են գութան, քաղհան եւ այլ գյուղատնտեսական սարքավորումներ ու գործիքներ, որոնք դարբինը եւս ինքնուրույն է պատրաստում:
Այդ արտասովոր ավտոմեքենան ստեղծելու համար վարպետը աշխատել է շուրջ 2 տարի: Մեքենան պաշտոնապես գրանցված է որպես ինքնաշեն տրակտոր:
Այս ամառ տրակտոր-ավտոմեքենան կմասնակցի ավտոփառատոնի Գրոդնոյում:
