Գերման Ստերլիգովը մտադիր չէ խզել կապերը Լեռնային Ղարաբաղի հետ
Ուշադրության կենտրոնումՌուս գործարար Գերման Ստերլիգովը մտադիր չէ խզել կապերը Լեռնային Ղարաբաղի հետ եւ պլանավորում է պարբերաբար վերադառնալ այնտեղ։
«Այն հանգամանքը, որ մենք վերադարձել ենք հայրենիք, չի նշանակում, որ մենք նորից չենք մեկնի Լեռնային Ղարաբաղ։ Մեզ համար այն, կարելի է ասել, հայրենի տուն է դարձել»,- մեջբերում է «Ինտերֆաքս»-ը անցյալ շաբաթ Ռուսաստան տեղափոխված Ստերլիգովի հայտարարությունը։
Նրա խոսքով՝ ինքը Լեռնային Ղարաբաղում փոքր տնտեսություն է դրել, որին կհետեւեն տեղաբնակների շրջանում ապրող իր ծանոթները։ «Մենք այնտեղ փոքր տնտեսություն ենք դրել, հողմաղաց ունենք, ալյուր ենք աղում։ Ես գործընկեր ունեմ, տեղացի մի տղա է։ Այնպես որ ոչինչ չի փոխվել. ես տղաներ ունեմ, որոնք կղեկավարեն տնտեսությունը, իսկ ես էլ կայցելեմ նրանց»։