Սերժ Սարգսյան. Վերջին 2 շաբաթներին հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ է
ՀասարակությունՎերջին երկու շաբաթվա ընթացքում սահմանային իրավիճակը շատ լարված է. ադրբեջանական կողմը, բացի խոշոր տրամաչափի հրազենից, նաեւ հրետանի է կիրառում: Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ պատրաստվում է Դուշանբեում նախանշված ՀԱՊԿ գագաթաժողովին մանրամասն ներկայացնել ղարաբաղյան հակամարտության շուրջ իրադրության սրումը:
«Կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանին, Ձեզ՝ ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիներ գտնելու ջանքերի համար: Վերջին երկու շաբաթներին սահմանին իրավիճակը շատ լարված է: Բացի խոշոր տրամաչափի հրազենից, ադրբեջանական կողմը նաեւ հրետանի է կիրառում: Իհարկե, ստիպված ենք լինում պատասխանել: Այդ մասին մանրամասն կպատմեմ Դուշանբեում, ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ»,- հավելել է մեր երկրի ղեկավարը:
ՀԱՊԿ գագաթաժողովը կայանալու է սեպտեմբերի 15-ին, Տաջիկստանում: