Ռուսաստանը 24 դոլարով իջեցնում է Հայաստանին մատակարարվող գազի գինը
ՀասարակությունՌԴ էներգետիկայի նախարարությունն ու ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը արձանագրություն են ստորագրել Հայաստանի Հանրապետությանը մատակարարվող բնական գազի գնագոյացման կարգի վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին։ Փաստաթուղթը իրավաբանորեն Հայաստանին մատակարարվող 1000 խ/մ ռուսական գազի բազային գինը 189 դոլարից նվազեցնում է մինչեւ 165 դոլար, հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարարությունը։
Փաստաթուղթը նաեւ բազային պայմաններ է սահմանում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ նորմալ գործունեության համար, գրում է ՏԱՍՍ-ը։