Զեյթունում բեռնատար վերելակը պոկվել եւ ընկել է ձորը. կա 2 վիրավոր
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ինքնաշեն բեռնատար վերելակը պոկվել եւ ընկել է ձորը, ինչի հետեւանքով 2 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Ահազանգտ ստացվել է ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել: Պարզվել է, որ Երեւանի Դավիթ Անհաղթ փողոցի 14/24 հողակտորում շինարարական աշխատանքներ իրականացնելիս ինքնաշեն բեռնատար վերելակը (արտաքին) պոկվել և ընկել է ձորը (մոտ 60 մ):
Դեպքի վայր մեկնած փրկարարները դեպքի վայրից դուրս են բերել 2 վիրավորի եւ տեղափոխել հիվանդանոց: