Կառավարությունից գլխի շրջանում հրազենային վնասվածքով տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց
HeaderNEWS.am-ը գրում է.
Կառավարությունում այսօր՝ սեպտեմբերի 7-ին, վաղ առավոտյան, ողբերգական դեպք է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով՝ անվտանգության աշխատակիցներից մեկն ինքնասպանության փորձ է կատարել: Նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Այնտեղից NEWS.am-ին հայտնեցին, որ քիչ առաջ իրենց մոտ է ընդունվել 32-ամյա մի տղամարդ, որին այս պահին վիրահատում են, հրազենային վնասվածքը գլխի շրջանում է:
Դեպքի հանգամանքները պարզվում են: