ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Իրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը


«Ժամանակ». Հայաստանը հաղթե՞ց, թե՞ պարտվեց

Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրվել է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը, որը հաստատվելու դեպքում պաշտոնավարումը կսկսի 2020 թվականի հունվարի 1-ից: Այդպիսով, հանգուցալուծում կստանա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, որը բացվեց Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, երբ այդ պաշտոնին Հայաստանի քվոտայով նշանակված Յուրի Խաչատուրովի դեմ հարուցվեց քրեական գործ մարտիմեկյան դեպքերի առիթով, եւ Հայաստանը հետ կանչեց իր ներկայացուցչին:

Դրանից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մնաց թափուր, եւ առաջացավ արդեն բոլորիս հայտնի գործընթացը, որը դիմակայություն էր Հայաստանի եւ ՀԱՊԿ գործնականում մյուս անդամների կամ առնվազն երեք առաջատար անդամների՝ Բելառուսի, Ռուսաստանի ու Ղազախստանի միջեւ: Իհարկե, այս դիմակայությունն ուներ այլ վեկտորներ եւս՝ Բելառուս-Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան ընդդեմ Ռուսաստանի: Սակայն սեղանի վրա դրված խնդիրը շատ ավելի պարզ էր՝ Հայաստանը պահո՞ւմ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի քվոտան, եւ նշանակվո՞ւմ է նոր ներկայացուցիչ Հայաստանից, թե՞ քվոտան անցնում է Բելառուսին:

Բելառուսն ու Ղազախստանն ակնհայտորեն գնում էին հենց երկրորդ տարբերակին ընդառաջ: Ռուսաստանն ավելի լայն ու հարաբերական էր խաղում: Հայաստանը պնդում էր, որ քվոտան պետք է պահպանվի: Բանը հասավ այնտեղ, որ Ստանիսլավ Զասի թեկնածությունը Բելառուսը ներկայացրեց, այսպես ասած, սեպարատ քայլով, որը ընդունեցին բոլոր մայրաքաղաքները, Զասը նախորդ տարեվերջին անցավ բոլոր մայրաքաղաքներով, ստացավ հավանություն, սակայն Երեւանը չընդունեց նրան: Միեւնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարեց, որ Հայաստանի համար խորքային խնդիրը բոլորովին էլ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի քվոտան չէ, այլ այն, թե ինչպիսի փոխհարաբերությունների համակարգ է գործելու ֆորմալ ռազմա-քաղաքական բլոկում, որը ոչ ֆորմալ իմաստով բացարձակապես այդպիսին չէ, համենայնդեպս՝ անդամների Հայաստանի հանդեպ դիրքորոշումների առումով: Ավելին՝ Բելառուսը հենց այդ ընթացքում հեռահար հրթիռներ՝ «Պոլոնեզներ» վաճառեց Ադրբեջանին: Այդպիսով, ՀԱՊԿ գլխավոր քարուղարի հարցը կարծես թե հանգուցալուծվում է, սակայն մնում է հարցը, թե արդյո՞ք հանգուցալուծվում է ՀԱՊԿ ռազմա-քաղաքական դաշնակցային պարկեշտության հարցը: Հայաստանում շատ է դիտարկվում՝ սա հաղթանա՞կ էր Հայաստանի համար, թե՞ պարտություն: Մի կողմից հաղթանակ էր, քանի որ Երեւանը թույլ չտվեց, որ Աստանան ու Մինսկը ժամանակից շուտ նշանակեն Զասին, մյուս կողմից՝ չնշանակվեց նաեւ Հայաստանի նոր ներկայացուցիչ, եւ փաստորեն, շահեց Մոսկվան, քանի որ պաշտոնակատարման իրավասությունը դրվեց գլխավոր քարտուղարի տեղակալ Սեմերիկովի վրա:

Մյուս կողմից էլ, ի վերջո, ինչո՞վ շահեց Ռուսաստանն այդ մի քանի ամիսների պաշտոնակատարությամբ, կամ ընդհանրապես ով ինչով է գործնականում շահում խորքային առումով: Օրինակ՝ ի՞նչ տարբերություն կար սկզբունքորեն Հայաստանի համար, երբ Խաչատուրովն էր այդ պաշտոնին: Ոչ մի տարբերություն Բորդյուժայի ժամանակների համեմատ: Որովհետեւ խնդիրն անկասկած շատ ավելի խորքային է, եւ ՀԱՊԿ քաղաքականությունն անդամ պետությունների քաղաքականության հանրագումարն է, ոչ թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ֆունկցիոնալ աշխատանքի: Ըստ այդմ՝ հաղթանակ ունի Հայաստանը, թե ոչ, կարող է դրսեւորվել միայն ՀԱՊԿ քաղաքական վարքագծի ձեւով, այն դեպքերում, երբ Հայաստանի դաշնակցային ռազմա-քաղաքական բլոկը պետք է իր քաղաքական աջակցությունը ցուցաբերի Հայաստանի համար կարեւոր անվտանգային հարցերում: Այս տեսանկյունից, Հայաստանը դեռեւս չունի թե՛ հաղթանակ, թե՛ պարտություն: Սա տեւական գործընթաց է, որը Հայաստանը բարձրաձայնել է թավշյա հեղափոխությունից հետո, որում, սակայն, առայժմ ակնհայտ է միայն ՀԱՊԿ մյուս անդամների դիմադրությունը՝ ոչ թե գլխավոր քարտուղարի, այլ քաղաքական ուղեգծի, վարքագծի հարցում: Հայաստանի համար շատ կարեւոր է պահել դիրքերն ու սկզբունքային հարցադրումները:

Միեւնույն ժամանակ, ՀԱՊԿ խնդիրը այդ իմաստով առանցքային իմաստ է ստանում վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական զարգացումների համատեքստում, որոնց ավելի լայն անատոմիան ներկայացրեց վարչապետ Փաշինյանն իր ելույթում՝ ակնարկելով նաեւ «դավադիր պատերազմի» ռիսկերի կամ առնվազն ձգտումների մասին, որ, ըստ նրա, կարող են ունենալ նախկին իշխանության որոշակի խմբեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Լույս չի լինելու Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներ
Ամենադիտված