Երիտասարդ կինը հիվանդանոց հասնելուց րոպեներ անց մահացել է
Ուշադրության կենտրոնումԱյսօր դժբախտ դեպք է տեղի ունեցել «Էրեբունի» ԲԿ-ում: Որովայնի շրջանում սուր ցավերով հիվանդանոց դիմած, Արտաշատի 25-30 տարեկան բնակչուհին հաշված րոպեների ընթացքում մահացել է:
NEWS.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը հաստատեց այս տեղեկությունը:
«Ինքն անհետաձգելի բուժօգնության բաժնով մտել է հիվանդանոց: Եղել է թույլ, ճնշումը եղել է ցածր, որովայնի շրջանում սուր ցավեր է ունեցել: Ուլտրաձայնային հետազոտություն են արել, այդ պահին շատ վատացել է, էլ չեն շարունակել հետազոտությունը, տարել են վերակենդանացման բաժին ու րոպեներ անց մահացել է: Քանի որ այդդպիսի դեպք է եղել ու ինքն էլ ջահել, բնականաբար շատ երկար վերակենդանացման միջոցառումներ են իրականացրել բժիշկները, սակայն արդեն մահացած է եղել»,-ասաց նա:
Շուշան Հունանյանը նշեց, որ մահվան պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Աղբյուրը՝ NEWS.am