Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողին հնարավոր է՝ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխեն
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի փաստաբանը միջնորդել է, որ պաշտպանյալին տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Մխիթարյանի փաստաբանը՝ Արտակ Գարոյանը:
«Մուշեղ Մխիթարյանը ծանր վիրահատություն է տարել, եւ նրան անհրաժեշտ է բուժումը շարունակել «Դատապարտյալների հիվանդանոց»-ում: Համապատասխան գրություն եմ ուղարկել ՔԿՎ: Նրանք այժմ զբաղվում են խնդրով»,- ասաց փաստաբանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:
20-ամյա Մուշեղ Մխիթարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ):