Ադրբեջանը կրկին կրակել է Տավուշի մարզի սահմանային դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ
HeaderԱնցած գիշեր եւ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներ ու ականանետեր:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե անկանոն բնույթի կրակահերթեր են արձակվել ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերի ու սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ: Նախորդ օրերի համեմատությամբ` հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների պարբերականությունը նվազել է:
ՀՀ զինված ուժերի առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` հակառակորդի ակտիվությունը ճնշելու եւ կրակակետերը լռեցնելու նպատակով:
ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը եւ սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով: