Նադալն ու Ֆեդերերը հաջորդ շրջանում են
Սպորտվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն ու իսպանացի Ռաֆայել Նադալը դուրս եկան Հռոմի մասթերս մրցաշարի երրորդ շրջան:
Տղամարդկանց մենախաղի 2-րդ շրջանում Ֆեդերերի հակառակորդը Պորտուգալիայից Ժոաու Սուզան էր: 1 ժամ 20 րոպե տևած մրցախաղում աշխարհի երրորդ ռակետը հաղթեց 6:4, 6:3 հաշվով:
Հռոմի Մասթերս մրցաշարի երրորդ շրջանում Ֆեդերերի մրցակիցը Խորվաթիայից Բորնա Չորիչն է:
Ռաֆայել Նադալը 1 ժամ 8 րոպե տևած պայքարում առավելության հասավ Ժերեմի Շարդիի նկատմամբ:
Հաջորդ փուլում Նադալի մրցակիցը կլինի Նիկոլոզ Բասիլաշվիլին:
Նշենք, որ մրցաշարի գործող չեմպիոնը Ռաֆայել Նադալն է: