Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
ՀասարակությունՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից սեպտեմբերի 4-ին տեղական ժամանակով ժամը 08.49-ին գրանցվել է հյուսիսային լայնության 41.08 և արևելյան երկայնության 47.42 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան), օջախի 30 կմ խորությամբ և 5.3 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է ադրբեջանական Շեքի քաղաքից 23 կմ հարավ-արևելք, ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում` Վանաձորում (2-3 բալ), Ստեփանավանում, Կապանում (3 բալ), Իջևանում, Նոյեմբերյանում (4 բալ), Չորաթանում (3-4 բալ), Այգեձորում (4-5 բալ) և Երևանում (3-4 բալ), ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: