Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Սիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Գերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել


Ժամանակ կա. առայժմ վայելեք, պարոնա՛յք

Header

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի շրջափակման, Նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարման և ՀՀ ապագայի մասին

Երկար է մի փոքր, բայց կարդալ արժե կարծում եմ

Ինչպես խոստացել էի, անդրադառնում եմ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ ՍԴ որոշմանը, դրա քաղաքական եւ իրավական գնահատականներին եւ հետեւանքներին։

2018 թվականի հոտեմբերի 2-ին, երբ Նիկոլ Փաշինյանի մանիպուլիացիաների պատճառով ամբողջովին պաշարված Ազգային ժողովում ընդունվում էր այս օրենքը, ապրումների ու հույզերի այդ ողջ հորձանուտում ես գեթ մի վայրկյան չեմ կասկածել նախագծի սահմանադրականության եւ դրա ընդունման ընթացակարգի իրավաչափության մեջ, քանի որ նախագիծը մշակելիս ամեն բառ, ամեն ստորակետ գրվել էր Սահմանադրության ոգուն համապատասխան։ Սահմանադրական դատարանը եւս փաստեց սահմանադրական արժեքներին մեր նվիրվածությունը։

Այս պատմության մեջ ես շատ եմ կարեւորում նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարումը։ Մեր իրավացիությունը չէր հաստատվի, եթե Նախագահ Արմեն Սարգսյանը, օրենքի ընդունումից հետո չդիմեր Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը ստուգելու համար։

Իրականում հոկտեմբերի 2-ի գիշերը, իմ շատ գործընկերներ ինձ հարց էին տալիս, թե արդյոք նախագահը կստորագրի օրենքը, թե ոչ։ Իմ պատասխանը միանշանակ էր՝ իհարկե կստորագրի, քանի որ որեւէ հակասահմանադրականություն չկա։ Այդ պահին, իմ մտքի ծայրով չէր էլ կարող անցնել, որ Արմեն Սարգսյանը քաղաքական շանտաժը եւՆիկոլ Փաշինյանի քիմքին հաճոյանալը կգերադասի իր սահմանադրական բուն պարտականությունների կատարումից։

Իրավաբանության հետ գոնե չնչին առնչակցություն ունեցող անձանց համար ավելի քան պարզ էր` օրենքը սահմանադրական էր։ Վստահաբար Նախագահի աշխատակազմի իրավաբանների համար եւս հստակ էր, որ սահմանադրականության խնդիր չկար։ Ուստի Արմեն Սարգսյանի՝ Սահմանադրական դատարան դիմելու պատճառը իրավական չէր, այլ զուտ քաղաքական։

Հետաքրքիր է, որ Նախագահի մոտ կայուն սովորություն է ձեւավորում չդիմել Սահմանադրական դատարան ակնհայտ հակասահմանադրական օրենքների դեպքում(եթե ցանկանում է՝ կարող եմ ներկայացնել այն հակասահմանադրական օրենքները, որ նա առանց գեթ մի վայրկյան վարանելու ստորագրել է) եւ հակառակը՝ դիմել այն ժամանակ, երբ ինքը տեսնում է իր քաղաքական նպատակահարմարությունը։ Պարզ վկայությունն այն է, որ այս ընթացքում Նախագահը երկու անգամ է դիմել ՍԴ, երկուսն էլ՝ քաղաքական դրդապատճառներով։ Ինչպես հիշում եք, մյուս դեպքում ՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն էր (գործընկերներս՝ Ռուբեն Մելիքյանը եւ Սիրանուշ Սահակյանը մանրամասն անդրադարձել են այս հարցին իրենց զեկույցում)։

Հիմա տեսնենք, այս անգամ ում է երկրի ղեկավարը ներկայացնելու որպես Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու, կրկին լինե՞լու է քաղաքական հաշվարկների մեջ, թե ոչ։

ՍԴ դիմելով՝ պարոն Նախագահը ցույց տվեց, որ Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունները ինքը օգտագործում է ոչ թե պատասխանատվություն ստանձնելու, այլ ամեն կերպ պատասխանատվությունից խուսափելու եւ վերջնական որոշման կայացման բեռը այլ մարմինների վրա բարդելու համար։ Իրավունք ունի՞ արդյոք պետական ինստիտուտը իր լիազորությունը օգտագործել՝ քաղաքական շանտաժին տուրք գնալով: Վստահ եմ` ոչ: 
Եթե «փոքր» լիազորություններն օգտագործվում են այսքան անարդյունավետ, ապա ի՞նչ իմաստ ունի ակնկալել ավելի լայնը:

Պարոն Նախագահը նաեւ ապացուցեց այն թեզը, որ եթե ուզում ես բոլորը քեզ սիրեն, չպետք է ընդունել պատասխանատու որոշումներ, ասել է թե, դա է համաժողովրդական սիրո բանաձեւը։

Կարծում եմ՝ երկրի ղեկավարը պետք է լինի ոչ միայն եւ ոչ այնքան սիրելի, որքան արդար՝ նվիրված Սահմանադրությամբ իրեն վերապահված դերին։ 

Իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը նրա համար վերապահել է կարեւորագույն դեր՝ հետեւել Սահմանադրության պահպանմանը:

Այդ գործառույթը պետք է իրականանար հոկտեմբերի 2-ին հաջորդող օրերին, երբ ակնառու էին Սահմանադրության աղաղակող խախտումները: Հատկապես, երբ պարտավոր ես եւ չես ընդդիմանում սխալ քայլի կատարմանը, մասնակից ես դառնում դրան: 

Այսօր երկրում ստեղծված վիճակի համար մասնակից ու պատասխանատու համարում եմ նաև ՀՀ նախագահին:
Իսկ եթե այնուամենայնիվ Նախագահը գործում էր այն մտայնությամբ, որ Ազգային ժողովը չի արտացոլում ժողովրդի կամքը, ապա ազնիվ էր,ոչ թե Սահմանադրական դատարան դիմելը, այլ այդ «ոչ լեգիտիմ» Ազգային ժողովի կողմից ստացած մանդատից հրաժարվելը։

Սա է պատճառը, որ Արմեն Սարգսյանի որևէ քաղաքական նախագիծ, որը ուղղված է Նիկոլ Փաշինյանի իշխանության քննադատմանը չի կարող համարվել ազնիվ ու արդար:

Հ.Գ. Այս օրենքը ճակատագրի հեգնանքով կծառայի դրա դեմ դուրս եկած իշխանությանը, բայց հոգ չէ, քանզի իրենց հեռացումը այդ ճանապարհով չի լինելու.....Հայաստան պետությունը երկրորդ այսպիսի փորձության ուղղակի չի դիմանա

Հ.Գ. 2 Քրեական օրենսգրքի 300.1 ( սահմանադրական կարգի տապալում) եւ 301.1 (Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, սահմանադրական դատարանին պարտադրելը) հոդվածներով հանցագործության մասին հաղորդում եւ ցուցմունք էլ կլինի հաջորդիվ։ Որ հանգիստ լինեք, ասեմ՝ վաղեմության ժամկետները 15 տարի են: Ժամանակ կա՝ առայժմ վայելեք պարոնայք»:

Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՍիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների hարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել․ կան զnhեր և վիրավnրներ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Հայաստանում հոգևոր հայրերին են ճնշում, Բաքվում՝ քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին. Աբրահամյան Լոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնի
Ամենադիտված