Հյուսիսային պողոտայում պետք է ապրեն հարուստ մարդիկ, իսկ մենք պետք է Երրորդ մասում ապրենք. Փաշինյան
HeaderԵս չգիտեմ՝ մեր կառավարության կազմում քանի՞ մարդ կա, որ Հյուսիսային պողոտայում է ապրում: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պետք էլ չի, որ կառավարության անդամը Հյուսիսային պողոտայում ապրի: Այնտեղ պետք է ապրեն այն մարդիկ, որոնք օրինական արդար ճանապարհով միլիոններ են վաստակել եւ հնարավորություն ունեն այն վաստակած միջոցներով տուն գնել:Իսկ մենք պետք է Երրորդ մասում ապրենք»,-ասաց Փաշինյանը, ինչն առաջ բերեց ներկաների ծիծաղը:
«Իհարեկ, կարող ենք ժամանակավոր այնտեղ չապրել»,-հավալեց Փաշինյանը՝ ակնարկելով, որ այսօր իր Երրորդ մասի բնակարանը տվել է այլոց, իսկ ինքն ապրում է կառավարական առանձնատանը:
«Չնայած Երրորդ մասում վատ չի, շատ լավ տեղ ա»,-իր խոսքն ամփոփեց վարչապետը: