Քաղաքացիներն ավելի ակտիվ են համագործակցում իրավապահ մարմինների հետ. ՀՀ գլխավոր դատախազ
ՀասարակությունՄայիսի 10-ին ՀՀ ԱԺ-ում շարունակվում են «2018 թվականին դատախազության գործունեության մասին» հաշվետվության քննարկումները, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։
Հիմնական զեկուցողը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է, որն այժմ պատասխանում է խորհրդարանականների հարցերին։
Մասնավորապես, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հարցին՝ գլխավոր դատախազը նշեց, որ պաշտոնում իր գտնվելու ընթացքում նա իր գործողություններով որեւէ բանով ճնշված չի եղել։ «Հիմա տրամաբանական հարց է ծագում. ինչո՞ւ է հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվն աճել 10 անգամ, 15 անգամ եւ անգամ ավելի շատ։ Դա պատճառ ունի։ Բանն այն է, որ մեր համաքաղաքացիները վառ արտահայտված նախաձեռնություն են ցուցաբերում։ Մենք հրապարակել ենք թվեր այն մասին, որ քաղաքացիների դիմումները, հատկապես կոռուպցիոն գործերով, ավելացել են 3,6 անգամ։ Բացի այդ, գործադիր իշխանության մարմինները նույնպես աչքի են ընկել հստակ արտահայտված ակտիվությամբ»,- բացատրել է Դավթյանը։