ԵԼ. «Վալենսիա» - «Արսենալ». Բուքմեյքերների կարծիքը
Ուշադրության կենտրոնումՖուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» կհյուրընկալվի Ունաի Էմերիի նախկին ակումբ իսպանական «Վալենսիային»:
Բուքմեյքերական գրասենյակները նախապատվությունը տալիս են իսպանական ակումբին, որի հաղթանակը միջինը գնահատվում է 1.90 գործակցով: Անգլիական ակումբի հաղթանակը ստացել է 4.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 4.00:
«Վալենսիա» - «Արսենալ» խաղը տեղի կունենա մայիսի 9-ին՝ Երեւանի ժամանակով 23։00-ին։ Հանդիպումը կսպասարկի Հոլանդիան ներկայացնող մրցավարական բրիգադ՝ Դանի Մակելիի գլխավորությամբ: Առաջին խաղում անգլիական ակումբը տնային հաղթանակ է տարել 3:1 հաշվով։