Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 3-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ
ՍպորտՀայաստանի Ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 3-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:
Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված հարցմամբ` Մխիթարյանը ստացել է ձայների 46տոկոսը: 25 տոկոսով երկրորդ տեղը զբաղեց րել է «Այնտրախտ»-ի ֆուտբոլիստ Լյուկ Կաստայնյոսը, իսկ երրորդ տեղում` Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Թոմաս Մյուլերը`ձայների 10 տոկոսով:
3-րդ տուրում Մխիթարյանը «Բորուսիա»-«Հերտա» մրցավեճում դարձել էր գոլային փոխանցման հեղինակ և ողջ խաղի ընթացքում իր թիմի հարձակման գծի գլխավոր խաղարկողն էր: Դորտմունդցիներն առավելության էին հասել 3:1 հաշվով:
Կաստանյոսը և Մյուլերը, համապատասխանաբար, «Շտուտգարտ»-ի և «Բայեր»-ի հետ մրցավեճերում դարձել էին դուբլի հեղինակ: