Սիրիայի բանակը ոչնչացրել է «Իսլամական պետության» 40 զինյալի
ՄիջազգայինՍիրիական բանակը ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 40 զինյալի:
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, այդ մասին տեղեկացրել է Սիրիայի պետական հեռուստաընկերությունը: Զոհերի թվում է նաև խմբավորման առաջնորդներից մեկը, ում անունը դեռևս չի հրապարակվում:
«Իսլամական պետություն»-ն ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունն արգելված է աշխարհի մի շարք երկրներում: