Հենրիխ Մխիթարյանը կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»
ՍպորտԼոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»:
Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի խոսքով՝ գերմանական ակումբը հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի ավագին վերադարձնելու տարբերակով, գրում է Tuttomercatoweb-ը:
Հենրիխ Մխիթարյանը 2018-ի հունվարին է միացել «Արսենալին», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021-ի ամառ: Դրանից առաջ նա 2016-ի հուլիսից խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 39 հանդիպում եւ դարձել 5 գոլի հեղինակ: Կարիերայի ընթացքում Մխիթարյանը հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013) եւ Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016):
Անգլիայի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնկացել է 23 հանդիպման, դարձել 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: