Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմավարական դաշինք կնքելու պահն է. ՀՅԴ ներկայացուցիչ
Header
Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմավարական դաշինք կնքելու պահն է: Այս մասին հայտարարել է ՀՅԴ քաղաքական հարցերով պատասխանատու եւ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ ելույթ ունենալով Ստեփանակերտում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովում: Համաժողովի անցկացման նախաձեռնողն է ՀՅԴ-ն:
Մանոյանի խոսքով՝ դաշինքի ստեղծումը կարող է վատ ընդունվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդների կողմից: Մանոյանը, սակայն, կարծում է, որ միջնորդները պետք է հասկանան, որ չի կարելի այս քայլը մշտապես հետաձգել, ինչպես նաեւ սխալ է ասել, թե պետք է սպասել հարմար պահի: Այդպիսի հարմար պահեր եղել են, դրանցից մեկը 2016 թվականին Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան էր:
«Հետագա սպասումը կարող է ուշացման բերել: Բայց սա մեր զինանոցի վերջին փամփուշտը չէ՝ վերջինը կլինի Հայաստանի եւ Արցախի վերամիավորումը: Բայց դրան պետք է նախորդի իրավա-պայմանագրային հիմքերի ստեղծումը, որոնք կօգտագործվեն, երբ վերամիավորման պահը հասնի»,- նշել է Կիրո Մանոյանը: Նրա խոսքով՝ այս ամեն ինչը չէր լինի, եթե իր ժամանակին չլիներ ռազմավարական նկատառումներով ընդունված ԼՂՀ անկախության հռչակման ամսին որոշումը: