Տավուշում մահացած պայմանագրային զինծառայողը 5 երեխաների հայր էր
HeaderNEWS.am-ը գրում է.
Ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծությունների հետեւանքով այս գիշեր սպանված պայմանագրային զինծառայող 40-ամյա Հայկ Թեւոյանը Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղից էր, 5 տարի էր, որ պայմանագրային զինծառայող էր աշխատում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորաշենի գյուղապետ Արթուր Կարապետյանը:
«Շատ լավ, համեստ տղա էր Հայկը, 5 երեխա ունի` որից 3-ն անչափահաս են, մեկն էլ ամուսնացած, իրենք էլ սոցիալապես անապահով պայմաններում են ապրում, նպաստառու են: Ընտանիքի միակ աշխատողը Հայկն էր»,-ասաց գյուղապետը:
Նա նշեց, որ Հայկ Թեւոյանի դին դեռ չեն տեղափոխել գյուղ:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ սեպտեմբերի 2–ի լույս 3–ի գիշերը Տավուշի ուղղությամբ հակառակորդի գնդակոծության հետեւանքով սպանվել է 40-ամյա պայմանագրային զինծառայող Հայկ Թեւոյանը: