Թել Ավիվում կայացել է Սրբուկի եվրատեսիլյան ելույթի առաջին փորձը (տեսանյութ)
ՄշակույթԻսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում կայացել է «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Սրբուհի Սարգսյանի մրցութային համարի առաջին փորձը:
Այս մասին գրել է escxtra.com-ը: «Երգչուհին բեմում միայնակ է՝ սև հագուստով և երկարաճիտ կոշիկներով: Բեմն, ընդհանուր առմամբ, մուգ է` ողողված կարմիր լույսերով: Սրբուկի «Walking out» երգի կատարման ամբողջ ընթացքում լեդ էկրանին և հատակին հայտնվում են կոտրված ապակու կտորներ»,- ասված է նկարագրության մեջ:
«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն այս տարի նախատեսվում է անցկացնել մայիսի 14-18-ը՝ Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում:
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում` մայիսի 16-ին, Սրբուկը ելույթ կունենա առաջին համարի ներքո: