Ադրբեջանը միջազգային հետախուզություն է հայտարարել թուրք գործարարի նկատմամբ
ՄիջազգայինԱդրբեջանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզություն են հայտարարել հերթական թուրք գործարարի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Քառասունյոթամյա Յըլդըրըմ Չաղլըն մեղադրվում է հարկերը վճարելուց խուսափելու մեջ: Նրան հայտնաբերելու նպատակլով հայտարարություն է տեղադրվել «Ինտերպոլ»-ում:
Վերջին շրջանում Ադրբեջանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզություն են հայտարարել մի շարք թուրք գործարարների նկատմամբ: Նրանք բոլորն էլ մեղադրվում են հարկերը վճարելուց խուսափելու մեջ: