Բաղադրիչներ
միս տավարի – 1 կգ սոխ – 2 գլուխ ձու – 1 հատ ալյուր – 2 ճ/գ կոնյակ – 2 ճ/գ ջուր – 3/4 բաժակ կարագ – ըստ ճաշակի կարմիր պղպեղ – ըստ ճաշակի սև պղպեղ – ըստ ճաշակի
աղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Թարմ միսը 5-6 անգամ անցկացնում ենք մսաղացով, ապա ընթացքում ավելացնում ենք ջուրը, որից հետո լցնում ենք խորը տարայի մեջ, ավելացնում ենք ձուն, ալյուրը, մանրացրած սոխը, կոնյակը և համեմում ենք աղով ու պղպեղով։

Ստացված խառնուրդը մոտ 1 ժամ խառնում ենք ու վերածում միասեռ զանգվածի։

Կաթսայի մեջ ջուր ենք լցնում, ավելացնում ենք աղն ու դնում ենք կրակի վրա։ Ստացված զանգվածը բաժանում ենք 4 մասի, ձեռքերը թաթախում ենք ջրի մեջ ու փորձում ենք ստանալ գնդիկներ։
Երբ ջուրը սկսում է եռալ, մսագնդերը լցնում ենք կաթսայի մեջ։

Եփում ենք 30 րոպե ու չենք մոռանում հեռացնել առաջացած փրփուրը։

Համեղ քյուֆթան պատրաստ է։

Հանում ենք կաթսայից, կտրատում ենք ու մատուցում կարագով տաք վիճակում։