Զելենսկին ակնկալում է ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմի օգնությունը, եթե Թրամփին չհաջողվի հասնել պատերազմի դադարեցմանը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին Հայաստանը 2027-ին և 2028-ին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները Հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ) Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա տուժած Պեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցին Փաշինյանի հետ հանդիպմանը Ռումինիայի նախագահը հայտնել է երկրի լիակատար աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը Կատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Ռումինիայի անվտանգային շահերից բխում է, որ Հարավային Կովկասը լինի կայուն, անվտանգ, տնտեսական առումով զարգացած. Նիկուշոր Դան

Իմ կողքին պետք է լինի այնպիսի աղջիկ, ով ներվերս քիչ կուտի. Նարեկ Մակարյան

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երգիչ, դերասան Նարեկ Մակարյանը, ով մեզ տեղեկացրեց, որ 2015-ը իր համար շատ բեղումնալից է լինելու: Երգիչը նախ պատմեց, որ բոլորովին վերջերս է վերադարձել Արցախից եւ կիսվեց իր տպավորություններով.

«Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձի նպատակով մեկնել էի Արցախ, որի կապակցությամբ Ստեփանակերտում շատ գեղեցիկ համերգ էր կազմակերպվել: Պետք է ասեմ, որ ինձ համար անակնկալ կերպով այդ համերգին «Շուշի» երգը երգեցի Շուշան Պետրոսյանի հետ եւ կրկնակի անականկալ կերպով շատ լավ եւ ջերմորեն ընդունվեց այն: Առհասարակ՝ Շուշանին միշտ էլ լավ են ընդունել, ինձ համար անակնկալն այն էր, որ Արցախում ինձ այդքան լավ էին ճանաչում, -նշեց նա ու հավելեց, - բացի երաժշտական գործունեությունից բախտ ունեցա այցելել Արցախի տեսարժան վայրեր, բացի այս էլ հարկ համարեցի գնալ սահամաներձ գոտիում տեղակայված Մարտակերտի 5-րդ զորամաս, որտեղ ծանոթացա զինվորների առօրյային: Պետք է նկատեմ, որ փոխգնդապետ Ալիկ Սրագսյանի հետ միասին մեզ շատ ջերմորոն ընդունեցին այստեղ»,- նշեց Նարեկը:

Երգիչը, իր խոսքերով, տեսողական խնդիրների պատճառով զինվորական ծառայություն չի անցել, բայց Արցախում, իր խոսքերով, մտադրություն է ունեցել դիրքերում մեր հայ զինվորների հետ մի քանի օր անցկացնել. «Պետք է ասեմ, որ հոգեբանորեն շատ ծանր ապրումներ եմ ունեցել այդ օրերին, երբ Արցախում էի, քանի որ տեսնում էի, թե ինչպես են մեր խրոխտ զինվորները պաշտպանում մեր սահմանները: Անկեղծ ասած, ես ուզում էի գոնե մի քանի օր անցկացնել դիրքերում, բայց ինձ կտրականապես արգելեցին»,- պատմեց Նարեկը:

Անդրադառնալով երգարվեստում առաջիկա գործունեությանը՝ Նարեկ Մակարյանը պատմեց, որ շատ բեղումնալից ու խիտ աշխատանքային գրաֆիկով են անցնելու առաջիկա ամիսները. «Շուշիի ազատագրման համերգի ժամանակ Շուշան Պետրոսյանի հետ զուգերգ երգելուց հետո որոշեցինք շուտով մեկ այլ երգ միասին ներկայացնենք մեր հանդիսատեսին, որը նաեւ տեսահոլովակ կունենա: Բացի այս մեկ այլ զուգերգ էլ է սպասվում, բայց չեմ ցանկանա բացել փակագծերը եւ հայտնել, թե ում հետ, միայն կասեմ, որ նա օտարազգի կատարող է, կասեմ նաեւ, որ շատ հետաքրքիր երգ է լինելու՝ հուսամ, որ լավ արձագանքներ կունենա այն: Սրանից զատ էլ ամռանը դարձյալ կներկայացնեմ եւս մեկ տեսահոլովակ»,- նշեց երգիչը եւ պատմեց նաեւ, որ մեծամասշտաբ աշխատանքով մեծ անակնկալ է մատուցելու իր երկրպագուներին նաեւ աշնանը. «Մոսկվայում մի տեսահոլովակ ենք արդեն նկարահանել, որի մասին եւս փակագծերը շատ բաց չեմ կարող անել: Միայն կասեմ, որ այս տեսահոլովակը բավականին մեծ բյուջե ունի, ռեժիսորն էլ իր գործի մեծ գիտակն է. հուսամ իսկապես կկարողանանք տեղ հասցնել այն ամենը, ինչը նպատակ ունենք»,- պատմեց նա:

Նարեկ Մակարյանը զրույցի ընթացքում նկատեց նաեւ, որ երգարվեստում ծանրաբեռնված աշխատելով հանդերձ աչքաթող չի անելու նաեւ իր երկրորդ մասնագիտությունը՝ դերասանությունը: «Դավիթ Բաբախանյանի ռեժիսորությամբ նկահանվելու եմ գեղարվեստական կոմեդիկ մի ֆիլմում, որտեղ կմարմնավորեն կենտրոնական կերպարներից մեկին»,- ընդգծեց նա: Այս առումով հարցին, թե դրամատիկական դերից հետո, ինչպե՞ս է նա պատկերացնում իրեն կոմեդիկ ժանրում, կա արդյոք ներքին վստահություն, պատասխանեց. «Եթե ես մի բանում վստահ չլինեմ, ապա այդ ամենին մոտիկ չեմ գնա, քանի որ դա լուրջ աշխատանք է եւ եթե վատ պետք է անել, ուրեմն ավելի լավ է չանել ընդհանրապես: Իհարկե, անհանգստություն կա, բայց հաշվի առնելով պրոֆեսիոնալ թիմի առկայությունը՝ հուսամ կկարոնանանք իրագործել այն, ինչ մտածված է»:

Իսկ զրույցի վերջում Life.panorama.am-ի այն հարցին, թե նման ակտիվ գործունեության արդյունքում անձնական կյանքի համար ժամանակը բավականեցնում է արդյոք, Նարեկ Մակարյանը պատմեց. «Դրա մասին վաղուց մոռացել եմ (ծիծաղում է): Եթե հնարավոր լինի անձնական կյանքը համատեղել այս աշխատանքի հետ, ապա կարծում եմ, դժվարություններ հաստատ կլինեն: Իմ կողքին պետք է լինի այնպիսի աղջիկ, ով կհասկանա այս ամենի դժվարություններն ու նեռվերս քիչ կուտի: Ամեն ինչ իր ժամանակին պետք է լինի եւ Աստծո կամքով, եթե Աստված կամենա ուրեմն հենց վաղն էլ կամուսնանամ,- նշեց երգիչն ու մեզ հետ բաց անելով իր մտքերի գաղտնի էջերը՝ զրույցը եզրափակելով շեշեց, - Արցախից վերադառնալուց հետո մի երազանք է ծնվել մեջս, որ իմ ամուսնական արարողությունը լինի Ստեփանակերտում, ինձ համար շատ մեծ պատիվ կլինի, եթե հենց Արցախում կատարվի իմ կյանքի կարեւոր արարողությունը»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Զելենսկին ակնկալում է ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմի օգնությունը, եթե Թրամփին չհաջողվի հասնել պատերազմի դադարեցմանըՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն«Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինՀայաստանը 2027-ին և 2028-ին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնություններըՀայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ)Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա տուժածԱմերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացումՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցինՓաշինյանի հետ հանդիպմանը Ռումինիայի նախագահը հայտնել է երկրի լիակատար աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանըԿապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանՌումինիայի անվտանգային շահերից բխում է, որ Հարավային Կովկասը լինի կայուն, անվտանգ, տնտեսական առումով զարգացած. Նիկուշոր ԴանՍի Ծինփինը հայտարարել է Պաղեստինի ժողովրդին աջակցելու մասինՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանովԿայուն զարգացման չափանիշների ներդրմամբ հնարավոր է ձևավորել հզոր հանքարդյունաբերական ոլորտ․ Վարդան ՋհանյանՓաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրԸնդդիմադիր գործիչներին սահմանափակելը մեր երկրում դառնում է սովորական. Մենուա ՍողոմոնյանՌուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic ProductionՓաշինյանի համար ալիևյան սահմանադրության հաստատումը առաջնահերթություն է. Աննա ԿոստանյանԻրանը հայտարարել է, որ կուժեղացնի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբՀայ ժողովրդին պարտադրվող այս սահմանադրությունը դուռ է բացելու դեպի Ադրբեջանի երազած «Արևմտյան Ադրբեջան»՝ քանդելով մեր պետականության հիմքերը. Գոհար ՄելոյանՊրեմիեր լիգա․ 11-րդ տուրի արդյունքներն ու մրցաշարային դրությունըԷրդողանի ուղերձը` «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապվածՓաշինյանն առաջարկում է հանուն իշխանության «ԱՅՈ» Ալիևին. Նարեկ ԿարապետյանԿոբախիձեն հաջողություն է մաղթել Հայաստանի իշխանություններին սահմանադրական բարեփոխումների իրականացման գործումԵվրոպական խորհրդի նախագահը թվարկել է ԵՄ գագաթնաժողովի հիմնական թեմաներըԱլիևը Փաշինյանին պատանդ է պահում` նպատակ ունենալով ոչնչացնել մեր պետությունը. Էդգար ՂազարյանԻրանը հայտարարել է, որ հրաժարվում է բանակցել առանց իր յոթ պայմանների կատարմանԲնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Զինված անձինք՝ Երևանի կենտրոնում․ 7 մարդ ձերբակալվել էԻրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ ԱՄՆ-ը չի համաձայնել կատարել Թեհրանի յոթ նախապայմանները. ՂալիբաֆՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանովՌԴ-ն 11-հազարանոց զորախումբ է ձևավորում․ մանրամասներESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակըԲաքվից ուշագրավ հայտարարություն՝ Հայաստանի Սահմանադրության վերաբերյալԽորհրդարանական ընդդիմությունը պետք է դեմ քվեարկի ալիևյան պահանջներին. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանից կոչով դիմել են հայ ժողովրդինԻնչո՞ւ խաղաղության համաձայնագիրը չի կնքվում. տեսանյութՍպիրտ է լցրել ամուսնու վրա և այրել․ կինը մեղադրվում է առանձնակի դաժանությամբ սպանության մեջԳավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատանՌյուտեն կոչ է արել ամբողջ հասարակությանը պատրաստել պատերազմիԻրանում հայտնի երգչուհուն պшտժել են առանց հիջաբի ելույթ ունենալու համարԴասվարն առաջին դասարանցու նկատմամբ ցուցաբերել է տարբերակված բացասական վերաբերմունք, ենթարկել ֆիզիկական և հոգեբանական բռնության. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել նախաքննությունիցԵմենում ավտոբուսին հասցված ավիահարվածի հետևանքով ավելի քան 25 մարդ է տուժելՄհեր Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է ՄոսկվաՌուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտելԻշխանությունը պահելու նոր սցենարը. Հրայր ԿամենդատյանԱրաբկիրի եկեղեցու հարևանությամբ բшխվել են «Kia»-ն ու «Volkswagen»-ը. ավտոմեքենաներից մեկն էլ բшխվել է բենզալցակայանի տարածք. կա վիրավnրԻրանը ԱՄՆ-ից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջում և դատական հայցեր է ներկայացրել Պարսից ծոցի երկրների դեմ
Ամենադիտված