Ընկույզով պատրաստվող այս երիտասարդացնող և մաքրող դիմակը իսկապես հրաշքներ է գործում, հատկապես եթե այն կանոնավոր կերպով կիրառվի, շաբաթը 1 անգամ, առնվազն 2 անգամ:

Ընկույզը պարունակում է բնական մի շարք օգտակար նյութեր, հիանալի սնում է, հարթեցնում է դեմքի մաշկը: Այն պարունակում է նաև երկաթ, ֆոսֆոր, կալցիում, մագնիում, ինչպես նաև А, В, Е, Р վիտամիններ:
Այս դիմակը սնում է մաշկը, և նպաստում է մաշկի վիտամինիզացմանը, հարթեցմանը:
Բաղադրիչներ
1 ճաշի գդալ մանրացված ընկույզ
1 ճաշի գդալ մեղր
2 ճաշի գդալ ձիթայուղ (կարելի է նաև կտավատի կամ եգիպտացորենի յուղ)
Պատրաստման եղանակը

4-5 ընկույզը մանրացնել բլենդերի կամ աղացի օգնությամբ, կամ դանակի օգնությամբ:
Մանրացված ընկույզի վրա ավելացնել մեկ ճաշի գալ մեղր: Լավ խառնել:

Ավելացնել բուսայուղը:

Ստացվածը քսել նախապես մաքրված դեմքին: Մերսող շարժումներով տարածել դիմակը դեմքին:
5-10 րոպե անց լվանալ դիմակը: Կարելի է լվանալ նաև հանքային ջրով: