Մեր մաշկը շատ զգայուն է, քանի որ միշտ ենթարկվում է վնասակար նյութերի ազդեցությանը, որոնք կամաց–կամաց վնասում են մեր դեմքի մաշկը։ Գոյություն ունեն շատ բնական բաղադրատոմսեր, որոնք կարող են մեզ օգնել պայքարելու ծերության նշանների դեմ։
Pressmedia.am-ը այսօր ներկայացնում է դեմքի մաշկի ծերացումը դանդաղեցնող ամենաէֆեկտիվ մթերքներից մեկը. դա բոլորիս կողմից շատ սիրված կարտոֆիլն է։
Ստորև ներկայացված բաղադրատոմսերը պետք է օգտագործել գիշերը, քնից առաջ։

Լիմոնի հյութը կարտոֆիլով
Քերել կարտոֆիլը և վրան լիմոնի հյութ լցնել։ Լավ խառնել և քսել դեմքին, թողնել ամբողջ գիշեր։
Կտրած կարտոֆիլ
Պզուկներից և դեմքի սև լաքաներից ազատվելու համար պետք է կարտոֆիլի մի քանի կտոր դնել դեմքի վրա և թողնել ողջ գիշեր։

Կարտոֆիլը խնձորի քացախով և վարունգով
Մուգ լաքաների վրա լավ է ազդում կարտոֆիլի, խնձորի քացախի և վարունգի խառնուրդը։ Պետք է բոլոր բաղադրիչները խառնել մինչև միասեռ զանգված դառնալը, իսկ հետո դեմքին դիմակ դնել և թողնել 30 րոպե։ Այնուհետև լվանալ դեմքը գոլ ջրով։
Նյութը հրապարակման պատրաստեց Pressmedia.am-ը