Երեւանում հայտնաբերել են 28-ամյա երիտասարդի դի՝ ձեռքի երակները կտրված վիճակում
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Երեւանի Հալաբյան փողոցի բնակարաններից մեկում երեկ՝ սեպտեմբերի 1-ին, 28-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել՝ ձեռքի երակները կտրված վիճակում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ Ռ. Ս.-ի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: