Յոգեշ Յեուլը տարիներ շարունակ ցավեր էր ունենում որովայնի հատվածում, սակայն երբեք չէր մտածում դիմել բժիշկի: Փոխարենը նա ցավն անցկացնում էր ցավազրկողներով և անցնում առաջ: Սակայն ցավը նորից վերադառնում էր:
Սակայն, վերջերս, երբ անսպասելի և շատ ուժեղ ցավի նոպա եղավ, նա ստիպված եղավ դիմել հիվանդանոց: Երբ բժիշկը ուլտրաձայնային հետազոտություն անցկացրեց, նա տեսավ 4 100 փոքրիկ քարեր հիվանդի լեղապարկում:

Հիվանդին արագ նախապատրաստեցին վիրահատության և կատարեցին լապարասկոպիա՝ կարծրացած նստվածքները հեռացնելու համար:

Ինչպես նշում են բժիշկները, երկու բուժաշխատողից 2 ժամ է պահանջվել քարերը հաշվելու համար: Դրանք 3-4 մմ տրամագիծ ունեին:

Փառք Աստծո, Յոգեշն այժմ լավ է: Սակայն, սա լեղապարկի քարերի ռեկորդային քանակը չէ դեռ: Աշխարհի ռեկորդը պատկանում է Միլ Սահային, Արևմտյան Բենգալից, ում լեղապարկից բժիշկները հանել են 11 950 քար 2015 թվականին: