Սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան
HeaderNEWS.am-ը գրում է.
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին ողջ օրը հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը՝ կրակելով ոչ միայն դիրքերի, այլեւ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Երեկոյան արդեն ադրբեջանական կողմը մի քանի ժամ գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար և Չինարի գյուղերը: Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ կա երկու վիրավոր՝ ժամկետային զինծառայողներ 19-ամյա Վլադիմիր Արամի Գեւորգյանը, եւ 22-ամյա Գոռ Համբարձումի Գեւորգյանը։