Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, Գեղարգունիքի նախկին մարզպետ Ստեփան Բարսեղյանը
Ուշադրության կենտրոնումԵրկար հիվանդությունից հետո ապրիլի 29-ին, 61 տարեկանում մահացել է Գեղարքունիքի նախկին մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Բարսեղյանը: Հոգեհանգիստը կկայանա այսօր, իր հայրենի Վարդենիս քաղաքում:
Ստեփան Բարսեղյանը 1990-ին եղել է Վարդենիսի շրջխորհրդի պատգամավոր, 1993-1995-ին՝ Վարդենիսի շրջխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ:
1995-ին Ստեփան Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր: Նա պատգամավոր է եղել նաեւ 1999-2003 թվականներին:
1998-1999-ին եղել է Վարդենիսի կադաստրի պետ, 2003-ին՝ ՀՀ Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախագահի տեղակալ, 2003-2006թթ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ:
2006-ից մինչեւ 2015-ը Ստեփան Բարսեղյանը զբաղեցրել է ՀՀ տարածքային կառավարման փոխնախարարի պաշտոնը:
Ստեփան Բարսեղյանը մասնակցել է ՀՀ սահմանների եւ Արցախյան ազատամարտին, որի համար պարգեւագրվել է մարտական «Մակարով» տեսակի ատրճանակով, ՀՀ պաշտպանության նախարարի «Անդրանիկ Օզանյան» մեդալով, «Արցախի մայրեր» մեդալով: