Հռոմի պապը Պաղեստինի առաջնորդին անվանել է «խաղաղության հրեշտակ»
ՄիջազգայինՀռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ հանդիպմանը վերջինիս անվանել է «խաղաղության հրեշտակ»: Այդ մասին հայտնում է Associated Press-ը:
Հռոմի պապն Աբբասին է հանձնել մեդալ, որը նրա խոսքով, խորհրդանշում է խաղաղության հրեշտակին, որը «կոտրում է պատերազմի վատ ոգին»:
Իր հերթին, պաղեստինյան առաջնորդը Ֆրանցիսկոսին է նվիրել Օսմանյան կայսրության կազմում եղած ժամանակաշրջանում Պաղեստինում ապրած երկու սրբերի մասունքները:
Աբբասը Վատիկան է ժամանել երկօրյա այցով` մասնակցելու այդ երկու սրբերի սրբադասման արարողությանը: