Fithacker.ru-ն ներկայացրել է մի քանի պարզ միջոց, որոնք կօգնեն ազատվել անցանկալի մազերից։
Քրքումով խյուս
- կես բաժակ քրքում,
- կաթ,
- տաք ջուր։
Պատրաստման եղանակը։ Խառնեք բոլոր բաղադրիչները, ստացեք խիտ խյուս։ Քսեք թևատակերին, թողեք 20-30 րոպե։ Սրբիչը թրջեք տաք ջրով, մաքրեք թևատակերը։
Նատրիումի բիկարբոնատ: Սոդային մի փոքր ջուր ավելացրեք՝ խյուս ստանալու համար։ Քնելուց առաջ քսեք թևատակերին։ Առավոտյան լվացեք։ Թևատակերին խոնավեցնող նրբաքսուկ քսեք, քանի որ սոդան չորացնում է մաշկը։