Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել Կարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Կկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ


Ոստինականությունում իրականացվող բարեփոխումները դրական արդյունքներ են տալիս. Սերժ Սարգսյան

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին մասնակցել է ՀՀ ոստիկանության օրվա 97-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է ոստիկաններին: Նախագահի հրամանագրերով ոստիկանության մի շարք ծառայողներ արժանացել են ՀՀ պետական պարգևների, շնորհվել են նաև բարձրագույն կոչումներ: Սերժ Սարգսյանը հանդիսավոր նիստի ժամանակ հանձնել է պետական պարգևները, շնորհավորել և նոր հաջողություններ մաղթել պարգևատրվածներին:

ՀՀ ոստիկանության օրվա առթիվ ունեցած իր խոսքում ՀՀ նախագահը նշել է.
«Հարգելի՛ ոստիկաններ,

Ինչպես հիշում եք, այս տարի ձեր մասնագիտական տոնը համընկավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ամենաինտենսիվ փուլի հետ և հասկանալի պատճառներով` առաջին հերթին ձեր բոլորի գերծանրաբեռնվածության պատճառով, հնարավոր չեղավ հավուր պատշաճի նշել այս տոնը:

Ուստի, այսօր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ:

Ձեր ծառայությունն առանձնահատուկ է և դժվարին: Դուք իսկապես բարդ, բայց նաև շնորհակալ և պատվաբեր աշխատանք եք կատարում: Միաժամանակ պետք է խոստովանել, որ մեր հասարակության մեջ, ինչպես բազմաթիվ այլ երկրներում, ոստիկանների գործողությունների հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ: Երբեմն մենք վկան ենք դառնում ոստիկանության նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի դրսևորումների: Սա բխում է ձեր առաքելության յուրահատկությունից, որին պետք է հակադրեք ձեր սառնասրտությունը, համբերությունը և մասնագիտական բարձր որակները:
Ձեր ծառայությունը բարդ է նաև մեկ այլ պատճառով: Ոստիկանական համակարգը մշտապես գտնվում է բարեփոխումների գործընթացի մեջ, որն իր հերթին նոր խնդիրներ է հարուցում և, անշուշտ, նոր լուծումների անհրաժեշտություն կա: Այդ բարեփոխումները դրական արդյունքներ են տալիս և այսօր, իրոք, այդ արդյունքները երևում են: Ես հավատում եմ, որ դրանք վաղն ավելի տեսանելի են լինելու:

Բոլորիդ առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մեծամասշտաբ միջոցառումների նախապատրաստման և անցկացման փուլերում ձեր կատարած հսկայական և շատ կարևոր աշխատանքի համար, տեսանելի, բայց շատ հաճախ նաև ոչ տեսանելի աշխատանքի համար: Կեցցե՛ք բոլորդ: Շատ շնորհակալ եմ:

Հարգելի՛ ոստիկաններ,

Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Մաղթում եմ ձեզ երջանկություն անձնական կյանքում, հաջողություններ ձեր պատասխանատու աշխատանքում, ձեր ընտանիքներին՝ հաջողություն, բարեկեցություն և խաղաղություն: Համոզված եմ, որ ձեր նվիրվածությունը գործին, սկզբունքայնությունը և արհեստավարժությունը ոչ միայն շարունակելու են բարձրացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության հեղինակությունը և օրինապահության մակարդակը մեր երկրում, այլ նաև դառնալու են ժողովրդավարական պետության ու ազատ հասարակության կարևոր բաղկացուցիչներ:
Բոլոր այս հարցերի մասին մենք դեռևս մանրամասն կխոսենք: Ես ծրագրում եմ աշնանը նորից հյուրընկալվել ձեզ, բայց այդ անգամ մենք արդեն աշխատանքային քննարկումներ ենք ունենալու, որտեղ խոսելու ենք այն մասին, թե ուր է հասել ոստիկանությունը իր բարեփոխումների ճանապարհին և ինչ արդյունավետությամբ է շարունակելու բարեփոխումները»:

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա
Ամենադիտված