Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Այգեպար-Բաղանիս ճանապարհի ուղղությամբ
Headerաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը հաստատեց այսօր կեսօրին ադրբեջանական կողմից միջպետական ճանապարհի՝ Այգեպար-Բաղանիս հատվածի ուղղությամբ կրակահերթ արձակելու լուրը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Նարեկ Սահակյանն ասաց, որ ներկա պահին գյուղում վիճակը հանգիստ է։
Կրակոցները սկսվել են այսօր կեսօրին՝ 13։30-ի սահմաններում և տևել մոտավորապես 40 րոպե։ Գյուղապետի խոսքով բնակչության ուղղությամբ կրակոցներ չեն եղել, թիրախը միջպետական ճանապարհն է եղել։