Այս դեպքը տեղի է ունեցել Բրազիլիայում և այն չափազանց հուզիչ ու մտահոգիչ: Փաստորեն բժիշկները հանգիստ խղճով կարող են մահ գրանցել այն դեպքում, երբ հիվանդը դեռևս ողջ է:

Հարազատները նրան իրենց վերջին հրաժեշտն էին տալիս, նրանց վիշտն անսահման էր, հանկարծ «մահացած» երեխան նստեց և ջուր խնդրեց:
Երեխայի շուրջ գտնվողները սկսեցին վախից ճչալ: Սակայն երեխան կրկին պառկեց դագաղի մեջ և այլևս կենդանության ոչ մի նշան ցույց տվեց: Նրան կրկին տարան հիվանդանոց, բայց բժիշկները կրկին հաստատեցին, որ նա մահացած է: Այն պահից , երբ բժիշկներն առաջին անգամ ամրագրել էին երեխայի մահը, անցել էր 20 ժամ: Ծնողները որոշեցին սպասել ևս մի քանի ժամ, հույս ունենալով, որ երեխան կարթնանա, սակայն այդպես էլ հրաշք տեղի չունեցավ: Երեխայի հայրը պատրաստվում է դատի տալ այն բժիշկներին, ովքեր սխալմամբ երեխայի մոտ մահ էին արձանագրել, քանի որ նա համոզված է, որ եթե այդ սխալմունքը չլիներ, երեխային հնարավոր կլիներ փրկել:
Բժիշկները ոչ մի կերպ չմեկնաբանեցին իրավիճակը: