Իսկ դուք հիշում եք Սիրուշոին մանուկ հասակում
LifeԵրգչուհի Սիրուշոն կիսվել է արխիվային լուսանկարներով։

Նա տարիներ առաջ արված կադրերը երգչուհին հրապարակել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Դրանցից մեկում Սիրուշոն պատկերված է շան հետ, իսկ մյուս լուսանկարում՝ Սիրուշոյի մայրն է՝ երգչուհի Սյուզան Մարգարյանը հյուրախաղերի ընթացքում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին նախշերով եւ գրություններով զարդարված հագուստ էր կրում, որը համադրել էր սեւ պայուսակի հետ։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ «Իմ գլխում միշտ երաժշտություն է հնչում, նույնիսկ ականջակալի կարիք չկա»,- գրել էր նա:
