Միշտ պաշտպանել եմ իմ խաղացողներին, բայց ոչ այս անգամ. Զիդան
ՍպորտՄադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Ռայո Վալյեկանո»ից կրած պարտության մասին:
Մադրիդյան թիմը պարտվել է նվազագույն հաշվով:
«Ռեալ»-ը բացարձակ չէր խաղում, ես բարկացած եմ: Պետք է ներողություն խնդրենք մեր երկրպագուներից նման ելույթի համար:
Մեն չենք կարող մրցաշրջանը ավարտել նման կերպ: Պետք է հարգենք ֆուտբոլն ու ակումբը:
Միշտ պաշտպանել եմ իմ խաղացողներին, սակայն ոչ այս անգամ: Նման կերպ չի կարելի խաղալ: Սակայն դրանում ոչ միայն ֆուտբոլիստների մեղավորությունն է, այլև իմ, քանի որ ես եմ ընտրում կազմն ու նախապատրաստում ֆուտբոլիստներին», — Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը: