Այս ըհտանիքը կորցրեց ամեն ինչ ֆեյսբուքում թույլ տված սխալի պատճառով. ՈՒՇԱԴԻՐ ԵՂԵՔ
Life
Մարկը և Բեկին որոշեցին այլ տուն տեղափոխվել, որպիսի ավելի մոտ ապրեն աշխատավայրին: 22 ամյա Բեկին սկսեց Ֆեյսբուքում փնտրել ընկերություն, որը կօգնի իրենց նոր բնակարան տեղափոխել իրերը:
Որոնումների արդյունքում մի ընկերություն ընտրվեց, որի կայքը բավականին պրոֆեսիոնալ էր թվում: Կայքի էջում կային հազարավոր շնորհակալական մեկնաբանություններ, իսկաշխատողների բարի դեմքերը
վստահություն էին ներշնչում: Բեկին զանգահարեց նշված համարով և պայմանավորվեց Լի Գրին անունով աշխատակցի հետ:
Նշված օրը երկու տղամարդիկ եկան, 45 րոպեում բնակարանից հանեցին այն ԱՄԵՆԸ, ինչ հնարավոր էր:
-Նրանք կարծես շտապեին, սակայն այդ պահին մենք մտածում էինք, որ նրանք պրոֆեսիոնալ են, այդ պատճառով էլ արագ են աշխատում,- պատմում են ամուսինները՝ այդ օրն իրենց տուն եկած երկու շատ սիրալիր տղամարդկանց մասին: