Ես գտել եմ ջեռոցը կատարյալ մաքրելու ամենահեշտ եղանակը, շնորհակալություն այս մեթոդը հնարողներին
LifeԱնհրաժեշտ բաղադրիչներ
- Ջուր, Սննդային սոդա – 4-5 ճաշի գդալ
- Քացախ – 0,5 բաժակ, Հեղուկցրիչ
- Ոչ մեծ տարա, Ձեռնոցներ

Գործողությունն արեք երեկոյան, երբ դուք հաստատ համոզված եք, որ ջեռոց չեք միացնելու:
Ջեռոցից հանել բոլոր տապակները և կաղապարները: Սոդան լուծել ջրի մեջ, որ ստացվի թանձր մածուկ:
Սպունգի օգնությամբ ստացված մածուկը քսել կեղտոտ մակերևույթին, սոդան անմիջապես ձեռք է բերում մուգ գույն:
Թողնել ողջ գիշեր:
Առավոտյան մաքրել խոնավ լաթով, անընդհատ այն խոնավացնելով:
Երբ սոդան լրիվ հեռացվի, քացախը լցնել հեղուկցրիչի մեջ և փչել ջեռոցի պատերին: Աշխատեք չնշնչել այդ օդը, կարելի է դիմակ կրել:
Այնուհետև խոնավ լաթի կամ սպունգի օգնությամբ մաքրել ջեռոցը:
Առավելագույն էֆեկտ ստանալու համար ջեռոցը 10 րոպեով միացնել նվազագույն ջերմատիճանի տակ, այդ ընթացքում դռնակը պետք է բաց թողնել: