Հայկական զինուժը վերահսկում է իրավիճակը սահմանին. Սեյրան Օհանյան
HeaderԻրավիճակը հայ-ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանին շարունակում է մնալ լարված, սակայն հայկական բանակը, տիրապետելով խնդիրներին, կարողանում է համապատասխան հակահարված տալ եւ պահպանել սահմանային անդորրը: Արմենպրեսի փոխանցմամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ վերջին օրերին հակառակորդը գ ործածել է ականանետեր, իրականացրել դիվերսիոն հետախուզության փորձեր, որոնք, սակայն, հաջողությամբ կանխվել են:
«Սահմանային լարվածությունն առկա է: Կրակոցների թիվը մե՛կ ավելանում, մե՛կ պակասում է, եւ այս վերջին ժամանակահատվածում Հայաստանի եւ Արցախի սահմանին կրակում են ականանետերից: Հայկական Զինված ուժերը բոլոր միջոցառումների իրականացումն են առաջին գծում` անվտանգության խնդիրների ապահովում, հակառակորդին հետեւելը եւ համապատասխան կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: Հակառակորդը դիվերսիոն հետախուզուության մի քանի փորձեր կատարել է, որոնք հաջողությամբ կանխվել են»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նախարարը նաև հավելեց, որ հայկական զինուժը իրավիճակը վերահսկում է եւ ժողովուրդը կարող է հանգիստ լինել, քանի որ հայկական բանակը իր խնդիրներն տիրապետում եւ ինչպես Արցախյան գոյամարտի տարիներին այնպես էլ այսօր, դրանք փայլուն կերպով իրականացնում: